ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը Հայաստանում չէ, նրան արտերկրում վիրահատել են՝ ասել Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը՝ պատասխանելով հարցին, թե երկրորդ նախագահը ապրիլի 24-ին կայցելի՞ Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: «Նա Հայաստանում չէ, այստեղ չի լինելու նաև վաղը և, հետևաբար ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդ այցելել չի կարող»,- ասաց նա: Հարցին, թե ինչ վիրահատության է ենթարկվել Ռոբերտ Քոչարյանը, Վիկտոր Սողոմոնյանը խոստացավ պատասխանել նրա վերադառնալուց հետո՝ նշելով, որ բժշկական ձևակերպումներին հստակ չի տիրապետում, որևէ լուրջ խնդիր չկա: